Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Շտապ խորհրդակցություն են հրավիրում, բայց չեն շտապում

Շտապ խորհրդակցություն են հրավիրում, բայց չեն շտապում
28.02.2013 | 16:56

Փետրվարի 28-ին խորհրդարանի նախագահը երկրորդ խորհրդակցությունն էր հրավիրել` «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացրած օրակարգով` մեկ տարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկու տարում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում, ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում: ՀՀԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ ձևաչափով խորհրդակցությունը ավարտվել է առանց պայմանավորվածություննեի ձեռքբերման, միակ պայմանավորվածությունը` խորհրդակցությունները շարունակելն է:

Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ